2022 թվականին Վրաստանից պաշտոնապես ապաստան է խնդրել 1473 օտարերկրյա քաղաքացի։
Ներքին գործերի նախարարության տվյալներով, «մարդասիրական կարգավիճակ» է ստացել 460 մարդ, որոնցից 367-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ցուցակում են նաև Աֆղանստանի 39 քաղաքացի, 14-ը քաղաքացիություն չունեցող են, 13-ը՝ Եմենցի; 11 – Իրաք; 4 – Սիրիա, 4 – Սոմալի; 4 – Ռուսաստան; 1 – Եգիպտոս։
Փախստականի կարգավիճակ է տրվել 41 քաղաքացու․ 19-ը՝ Աֆղանստանի, 5-ը՝ Իրանի, 2-ը՝ Ռուսաստանի, 4-ը՝ Եգիպտոսի, 1-ը՝ Թուրքիայի, 1-ը՝ Պակիստանի, 1-ը՝ Սիրիայի և 8-ը՝ չպարզված քաղաքացիությամբ։
Մերժում է ստացել օտարերկրյա պետությունների 822 քաղաքացի։ Նրանց մեծ մասը՝ 310 մարդ, Իրանի քաղաքացիներ են։ Մերժվել է Ռուսաստանի 40, Թուրքիայի 77, Հորդանանի 70, Եգիպտոսի 55, Իրաքի 45, Նիգերիայի 36, Աֆղանստանի 14, Բանգլադեշի 14 քաղաքացու։
2022 թվականի ընթացքում Վրաստանից արտաքսվել է 165 օտարերկրացի, որոնցից 29-ը՝ Իրանի, 25-ը՝ Թուրքիայի, 21-ը՝ Ադրբեջանի, 8-ը՝ Ռուսաստանի և մեկը՝ Ուկրաինայի։