Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2020 թվականին Վրաստանի տնտեսությունը կրճատվել է 6.1%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ 2020 թվականին դեկտեմբերին Վրաստանի տնտեսությունը անկում է ապրել 7.9%-ով:
Անկման միջին ցուցանիշը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է -6,1%։
Թոդրաձեի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ անկում նկատվել է գործունեության հետեւյալ ուղղություններով՝ տեղաբաշխման միջոցների ապահովում, շինարարություն, արվեստ, ժամանց եւ հանգիստ, արդյունաբերություն, տրանսպորտ եւ պահեստավորում, մեծածախ եւ մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների նորոգում: Աճ նկատվել է հետևյալ ոլորտներում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և աղտոտումներից մաքրելու գործունեություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, հանքարդյունաբերություն: