Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 218 նոր դեպքից 137-ը գրանցվել է Աջարիայում, 47-ը՝ Թբիլիսիում, իսկ 26-ը՝ Իմերեթիում:
Ըստ Էնդելաձեի, ապաքինվածների թիվն ավելացել է 40-ով և այս պահին վարակվածների 50 տոկոսից պակաս է:
Այսօրվա վարակակիրների քանակն ըստ շրջանների.
Աջարիա՝ 137,
Թբիլիսի՝ 47,
Իմերեթի՝ 26,
Մեգրելիա՝ 6,
Գուրիա՝ 2:
Սեպտեմբերի 22-ին երկրում երկու մարդ մահացել է կորոնավարակից: