Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 2 981 նոր դեպք: Մահացել է 31 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 201 368 դեպք: Ապաքինվել է ևս 2 001 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 169 282:
Կորոնավարակից մահացել է ևս 31 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 953:
Կարանտինային ռեժիմում է 471 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 758 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 247-ը:
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ: