Բաթումիում շարունակվում է Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցում են ախալքալաքցի 11 մարզիկներ։ Երիտասարդական խմբից 3 և 5 բռնցքամարտիկներ մեծահասկաների խմբից այսօր հաղթելով իրենց մրցակիցներին հայտնվել են եզրափակիչում:
Այսօր՝ մրցումային չորրորդ օրը, եզրափակչի ուղեգրի համար պայքարում էին 8 բռնցքամարտիկներ։ Գոռ Այվազյանը, Պավլիկ Եղոյանը և Սամվել Ղազարյանը, Արտյոմ Յորդանյանը, Արտյուշ Գոմցյանը, Արմեն Գրիգորյանը, Արամ Խռիկյանը պարտության մատնելով իրենց մրցակիցներին դուրս եկան եզրափակիչ։ Արշակ Էլիզբարյանը, ցավոք, պարտվեց մրցակցին:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկներ: