Միանգամից մի քանի անսովոր համաշխարհային ռեկորդ մեկ օրվա ընթացքում սահմանել է Նինոծմինդացի մարզիկ` Նորիկ Յաժյան:
Հեշտիա գյուղի բնակիչ 36-ամյա Նորիկ Յաժյանը, իր շրջապատում ավելի հայտնի որպես Վարուժ Յաժյան, Թբիլիսիում ապացուցեց, որ ունի իրավունք լինելու Գինեսի ռեկորդների գրքում:
Ըստ Վրաստանի Կովկասի համաշխարհային ռեկորդների Ֆեդերացիայի, նման ձեռքբերումներ նախկինում չեն արձանագրվել Գինեսի ռեկորդների գրքում (Guinness World Records).
Մի քանի ժամերի ընթացքում Նորիկ Յաժյանը ցուցադրում էր իր անսովոր ընդունակություները լրագրողներին և ֆեդերացիայի ներկայացուցիչ ժյուրիին, և “Ռեկորդ” ակումբին:
Ռեկորդակրի միջով թողեցին էլեկտրական հոսանք ցանցից` ի ապացույց այն բանի, որ հոսանքալարը գտնվում է լարման տակ, նա ձեռքը վերցրեց լամպը, որը վառվեց: Այնուհետև անցավ մեքենայի բռնկմանը, երբ մեկնարկիչը սկսեց աշխատել, Նորիկ Յաժյանը այրեց սպիրտը: Հետո Ռեկորդակրի մատների վրայով անցավ քրոսովերը, իսկ ջիպը գրեթե հրեցին նրա ձեռքի վրա: Սրանով փորձությունները չավարտվեցին:
“Նիվա” ավտոմեքենան երկու անգամ անցավ մարզիկի վրայով, իսկ հետո միկրոավտոբուսը 30 վայրկյանի ընթացքում փորձում էր հրել ռեկորդակրի թեկնածուին բետոնե սյան մեջ, ընդ որում մեքենայի անիվները նկատելիորեն արգելակեցին:
Մի քանի ժամ իր ընդունակությունները ցուցադրելուց հետո Նորիկ Յաժյանը հայտարարեց լրագրողներին, որ արդեն մի քանի տարի է ցավ չի զգում:
“Երբ ինձ հարվածում է հոսանքը, ես զգում եմ թեթև խտուտ”, – կիսվել է ռեկորդակիրը:
Նյութը տպագրվել է Sputnik-Georgia տեղեկատվության հիման վրա: