Գյուղի օրվա տոնակատարության շրջանակներում Բուզավեթում անցկացվել է ֆուտբոլի մրցաշար։ 18 մասնակից թիմերից հաղթող է ճանաչվել Մերենիա գյուղի թիմը, Բուզավեթ գյուղի երիտասարդական թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Բուզավեթ գյուղի վետերանների թիմը՝ երրորդ տեղը։

футбол3

Մրցաշարը նախաձեռնել և կազմակերպել է գյուղաբնակ, բարերար Սերժո Կուրոյանը։

Մրցաշարը դարձավ Գյուղի օրվա շարունակությունը, որն այս տարվանից կնշվի ամեն տարի նոյեմբերի 11-ին։ Նոյեմբերի 15-ին, տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ խաղը, որում Մերենիա գյուղի թիմը 3։2 հաշվով հաղթեց Բուզավեթի երիտասարդական թիմին։

футбол2

футбол4