Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ախալքալաքում անցկացվեց «Off-road»-ի միջազգային մրցում, որին մասնակցեցին Վրաստանի և Հայաստանի Off-Road ակումբները։ Մրցումը կազմակերպել էր «Off-Road Club Javakheti»-ն:

Մրցույթին մասնակցում էին Բաթումի, Քութայիսի, Գուրիայի, Գորիի և Թբիլիսիի Off-Road Վրաստանի ակումբները, ինչպես նաև Հայաստանից «4×4» և հայկական «Armenian expedition» ակումբները։

IMG_6806

IMG_6932

IMG_6916

IMG_6901

Ընդհանուր առմամբ գրանցված էր 32 մասնակից։ Մեքենաները բաժանվել էին 3 կատեգորիաների.

Մրցավազքային երթերը սկսվեցին ժամը 11:00-ին և տևեցին մինչև 16:00-ն: Ընդհանուր առմամբ կայացավ 9 մրցավազք՝ յուրաքանչյուր կատեգորիայում 3 մրցավազք։ Ըստ այդմ, յուրաքանչյուր կատեգորիայում ենթադրվում էր, որ պետք է լիներ 3-ական հաղթական տեղ։

IMG_6871

IMG_6820

IMG_6811

IMG_6797

IMG_6823

Մրցումների կազմակերպիչ, «Off-Road Club Javakheti»-ի ղեկավար Գիորգի Զազաձեն նշեց, որ մրցումները լավ են անցել և շնորհակալություն հայտնեց տեղի իշխանություններին օգնության և աջակցության համար։

IMG_6998

«Որևէ ներդրումներ չեն եղել, քանի որ իմ Off-Road Club Javakheti-ում ինձ օգնեցին օֆֆրոադյան ընկերներս, բայց առաջին հերթին ինձ շատ օգնեց նորակազմ քաղաքապետարանը, նոր թիմը՝ մեր նոր քաղաքապետի գլխավորությամբ: Մենք իրավական խնդիրներ չունեինք, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է մասնակիցներին, մենք չէինք սպասում այսքան մեքենաների, շատերը եկան, մեզ հարգեցին, բոլորից շնորհակալ ենք: Գլխավորը, որ լավ էր ու դիտարժան։ Ի վերջո, մենք դրեցինք և լուծեցինք այս հարցը, ամեն տարի նման մի շատ շքեղ միջոցառում է լինելու»,- մեկնաբանեց Գիորգի Զազաձեն։

Ախալքալաքի «Netcom» ընկերության հովանավորներից մեկի ներկայացուցիչ Հովհաննես Զանդարյանը նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին.

«Ես շատ ուրախ եմ, որ Ախալքալաքում նման միջոցառում տեղի ունեցավ, հուսով եմ, որ նման միջոցառումները հաճախակի կլինեն, և մենք պատրաստ ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա։

IMG_6980

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մաշտոցի հրապարակում՝ Ախալքալաքի Մշակույթի տան դիմաց։