Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է անասնապահության և թռչնապահության վերաբերյալ 2022 թվականի տվյալները:
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2022 թվականի վերջին կազմել է 868,7 հազար գլուխ, ինչը 6,5 տոկոսով պակաս է 2021 թվականի համեմատ:
Խոզերի գլխաքանակը կազմում է 139,9 հազար՝ 8,5%-ով պակաս։
Թռչունների թվաքանակը կազմում է 9,7 մլն, աճը՝ 4,3%:
Կաթի արտադրությունը 2022 թվականին կազմել է 574,7 մլն լիտր՝ անկումը 2,2 տոկոս է կազմել։ Միաժամանակ մսի տարեկան արտադրությունը կազմել է 74,7 հազար տոննա՝ 2,9 տոկոս աճ։
Վրաստանում արտադրվել է 648,9 մլն հավկիթ՝ 0,9%-ով քիչ, համեմատած 2021 թվականի հետ: