Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության տվյալներով, առաջիկա օրերին ամբողջ երկրում օդի ջերմաստիճանը կնվազի:
Արևելյան Վրաստանում սպասվում է ուժեղ քամի, այդ թվում՝ մայրաքաղաքում: Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 17 աստիճան:
Վրաստանի արևմտյան հատվածում օդերևութաբանները կանխատեսում են անձրև և կարկուտ, իսկ սարերում՝ ձյուն և բուք:
Օդերևութաբանների կանխատեսումներով, մայիսի 12-ին Վրաստանում եղանակը կրկին կտաքանա: