Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում սպասվող եղանակի մասին։ Ախալքալաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +6, +8 աստիճան տաքություն։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում մինչև փետրվարի 15-ը կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և կբարձրանա մինչև +17, +22 աստիճան։
Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +16, +18 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է հիմնականում տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +20, +22 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +19, +21 աստիճան։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիատուրա, Սաչխերե, Խուլո) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +14, +16 աստիճան։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +9, +11 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +16, +18 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարա) սպասվում է համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +16, +18 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +10, +12 աստիճան։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +6, +8 աստիճան։