Մարտի 22-ից Վրաստանում եղանակը կբարելավվի: Այս մասին InterpressNews-ին հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին տեղումները կնվազեն, սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
«Արևմտյան Վրաստանում վաղվանից մինչև մարտի 23-ը ներառյալ եղանակը կբարելավվի։ Սպասվում է առավելապես առանց անձրևի եղանակ, ցերեկը օդը կտաքանա մինչև 10-12 աստիճան։ Մարտի 21-ին, 22-ին ցածրադիր վայրերում գիշերը կլինի 0-ից -3, հաջորդ օրերին գիշերը սպասվում է տաքացում։ Արևմտյան Վրաստանում մինչև մարտի 24-ը ձյուն չի սպասվում:
Ինչ վերաբերում է Արեւելյան Վրաստանին, վաղվանից ձյան տեղումները աստիճանաբար կդադարեն, օդի ջերմաստիճանը կտատանվի 2-ից 2 աստիճանի սահմաններում։
Արևմտյան և Արևելյան Վրաստանում եղանակը կսկսի բարելավվել մարտի 22-ից, սպասվում է առնվազն օդի ջերմաստիճանի բարձրացում»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։