Հունվարի 18-ից 20-ը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում և տեղումներ, որոշ վայրերում՝ ուժգին:

Առաջիկա օրերին սպասվող տեղումները մեծամասամբ կլինեն ձյան տեսքով, լեռնային վայրերում` մառախուղ և ձնաբուք, ծովում՝ 2-3 բալ փոթորիկ, ավտոճանապարհներին՝ մերկասառուց, լեռնային գոտիներում՝ ձնահյուսի վտանգ:

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ` հունվարի 19-ից 22-ը գիշերվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի -4, -6 աստիճան: