Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է մահացել։ Այս մասին տեղեկություն է տարածել արտաքին գործերի նախարարությունը։

Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը հաստատել է Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վրաստանի քաղաքացի Ի.Պ.-ի մահվան մասին։

Առայժմ Թուրքիայում հայտնաբերվել են ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհված Վրաստանի հինգ քաղաքացու դի։

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 30 000 մարդ։