Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 1 784-ով: Ապաքինվել է 4 119 մարդ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 220 508: Ապաքինվել է ևս 4 119 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 200 339:

Կորոնավարակից մահացել է ևս 39 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 352:

Կարանտինային ռեժիմում է 396 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 5 701 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 464-ը:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Վրաստանում կորոնավարակի 1 881 նոր դեպք է հաստավել, ապաքինվել է 1 515 մարդ: