Մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ավտոմեքենաների համար երթեւեկությունը վերականգնվել է:
Մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար, այլ տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է:
Ըստ Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով:
Երթևեկը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ ու համակարգմամբ:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

