Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև հունիսի 7-ը։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ շոգի ֆոնին Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
«Թբիլիսիում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մինչև հունիսի 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +29, +31 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մինչև հունիսի 7-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +33, +35 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +31, +33 աստիճան։