Սամսարի լեռնաշղթան գտնվում է Ջավախքի բարձրավանդակում: Կազմված է հրաբխային զանգվածներից (գերազանցապես տրախիտային լավաներից)։ Հյուսիսից հարավ ձգվում է մոտ 40 կմ երկարությամբ։Ամենաբարձր գագաթը հասնում է մինչև 3301 մ է (Մեծ Աբուլ լեռ)։ Լանջերը ծածկված են լեռնամարգագետնային և լեռնատափաստանային բուսականությամբ։