Զրոյից մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները daxmareba.moh.gov.ge հատուկ կայքէջում գրանցում կարող են անցնել այսօրվանից՝ օգոստոսի 15-ից:

Գրանցման մասին համապատասխան հրահանգը հասանելի է առողջապահության նախարարության www.moh.gov.ge կամ daxmareba.moh.gov.ge կայքէջում:

registracia

Էլեկտրոնային կայքէջում պետք է լրացվի հետևյալ տեղեկությունը.

Երեխայի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնական համար
Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, անձնական համար
Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անունով կոմերցիոն բանկային հաստատությունում բացված բանկային հաշվեհամար
Բջջային հեռախոսահամար, որի վրա կուղարկվի կարճ հաղորդագրությունը:
Այն դեպքում, եթե Արդարադատության նախարարության սպասարկման գործակալության կողմից չի հաստատվի կապը երեխայի և ծնողի միջև, ծնողը պետք է կայքէջում վերբեռնի երեխայի ծննդյան վկայականը:

Մեկ բջջային համարով հնարավոր է միայն մեկ օգտվողի գրանցում:

Այսպիսով, Ձեզ են ներկայացնում գրանցվելու ձևն ու հերթականությունը

tanaxma var

dzevatught

bnakavayr

andznakan tvyalner

erexa

Հայտը լրացնելու ձևը հասանելի է նաև վրացերեն լեզվով:

Սոցիալական օգնությունը տրվում է երեխայի ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից կայքէջում հայտադիմումը լրացնելուց հետո: Զրոյից մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները կարող են գրանցում անցնել օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի մեկը ներառյալ: