Շուշանիկ տատը նախընտրում է սեփական տանը միայնակ ապրել, քան օտարության մեջ շրջապատված հարազատ մարդկանցով: 20 տարի շարունակ նա տարվա կեսն անցկացնում է որդիների և թոռների հետ Ռուսաստանում, իսկ մյուս կեսը հայրենի գյուղում:

Չնայած նրան, որ թոռներն ամեն անգամ գյուղ ճանապարհելիս արտասվում են, խնդրում, որ չգնա, միևնույն է Շուշանիկ տատն անկոտրում է իր որոշման մեջ:

«Ես իմ թոռներիս ասել եմ՝ մարդ ու՞ր էլ, որ էրթա սեփական տնից լավ տեղ չկա: Գյուղում լավ է, ես այստեղ ինձ լավ եմ զգում: Հիմի նոր սերունդն ուրիշ ձևի է: Այ քեզի բան, 80 տարեկան հասակիս չտեսածս՝ տեսա, չկերածս էլ կերա»,- ժպիտը դեմքին պատմեց տարեց կինը, միաժամանակ հյուրասիրելով սեփական ձեռքերով պատրաստած խնձորի ղախը՝ չիրը:

shushan3

chir

shushan2

Shushan1

xax

Աղունիկ Այվազյան