Վրաստանի հավաքականի անդամ Գոռ Այվազյանը, ով 2022 թվականին դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն, վերջերս մասնակցել է Վրաստանի մինչև 23 տարեկանների առաջնությանը և 97 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Նույն տարիքային և քաշային կարգում առաջնությում 1-ին տեղը գրավել է Լուկա Գաբիսոնիան (Թբիլիսի), 2-րդ հորիզոնականը ինչպես արդեն նշեցինք Գոռ Այվազյանը (Թբիլիսի), 3-րդ հերիզոնականը՝ Մալխազ Արաբուլին (Գարդաբանի) և կրկին 3-րդ հորիզոնականում է Լաշա Տվիլդիանին (Թբիլիսի)։

Գոռը պատրաստվում է ապրիլ ամսին մասնակցել Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների առաջնությանը:

«Այս տարի հիմնական նպատակս մինչև 20 տարեկանների Վրաստանի չեմպիոն դառնալն է, որպեսզի կարողանամ մասնակցել եվրոպայի և աշխարհի առաջնությանը»,- Jnews-ին ասաց ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն Գոռ Այվազյանը:

Գոռը ծնվել ու մեծացել է Հայաստանում, բայց հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո, քանի որ Վրաստանի քաղաքացի է: Արմատներով Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է:

Արդեն հինգ տարի է Վրաստանն է ներկայացնում, հավաքների ժամանակ մշտապես գալիս է Վրաստան: Հայաստանում Ազատ Ամոյանի մոտ է մարզվում, իսկ Վրաստանում՝ Վաժա Բոցաշվիլիի:

Կարդացեք նաև՝

Համեստ ու անկեղծ Աշխարհի չեմպիոնը Ջավախքից

Կարծախցի ըմբիշ Գոռ Այվազյանն աշխարհի չեմպիոն է դարձել