Վրաստանի հավաքականի անդամ Գոռ Այվազյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։

«Սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար, քանի որ կատարվեց իմ նպատակներից մեկը»,- Jnews-ին ասաց Գոռ Այվազյանը:

Գոռը Ախալքալաքի շրջանից Կարծախ գյուղից է, բայց բնակվում է Երևանում: Նա հանդես է գալիս 92 կգ քաշային կարգում:

Նա եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին։

Վրաստանը ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն է դարձել 71 կգ քաշային ըմբիշ Անրի Փուտկարաձեն։