ՍՊԸ «Սան մաքրումը» պատասխանատու է քաղաքի կենտրոնական փողոցները, ինչպես նաև Դիլիսկա և Բավրա գյուղեր տանող ճանապարհները մաքրել ձյունից: Պատրաստ են արդյո՞ք երկար ձմռանը այս կազմակերպությունում և ի՞նչ խնդիրների առաջ են նրանք կանգնում ամեն տարի:
Մաքրելու համար ձյունը ՍՊԸ «Սան մաքրումը» տենդեր-մրցութով ստացել է 5000 լարի: Ընկերությունը ճանապարհներին լցնում է մերկասառույցի դեմ հակազդող նյութ և մաքրում փողոցները ձյունից, բայց նրանք ունեն ձյան մաքրման սարքավորումների պակասություն:
Ըստ ՍՊԸ «Սան մաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանի, կազմակերպությունը ունի մեկ ձյունահավաք մեքենա, իսկ ճանապարհների մերկասառույցի դեմ հակազդող նյութ լցնելու համար, նրանք չունեն համապատասխան սարքավորումներ: Նրանք դա անում են ձեռքով:
Կենտրոնական փողոցներից ձյան մաքրումով անցյալ տարի նույնպես զբաղվում էր «Սան մաքրումը», այդ ժամանակ նրանք ծախսել են 50 խոր / մ հակազդող նյութ (աղ պեմզայով): Ձյան մաքրումը ընդգրկված է քաղաքը աղբից մաքրելու ընդհանուր տենդերում, որը հաղթել է ՍՊԸ «Սանիտարական մաքրումը»: Այս տարի Պարգև Յորդանյանը ուզում է, որ փողոցների ձյան մաքրմամբ զբաղվի մեկ այլ ընկերություն, քանի որ ձեռքով լցնել մերկասառույցի վրա հակազդող նյութը ճանապարհի վրա դժվար է:
«Գումար կա, բայց ես ուզում եմ, որպեսզի այս տարի հանեն այդ պարտավորությունը մեր կազմակերպության վրայից, քանի որ մենք տեխնիկա չունենք, մենք աշխատանքը իրականացնում ենք ձեռքով, կամ էլ թող մեզ համապատասխան տեխնիկա տան», – ասում է Պարգև Յորդանյան:
Այս տարի, ՍՊԸ «Սան մաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանը մտադիր է մեծացնել ռեակտիվի գնման գումարը, եթե հնարավոր չլինի փոխանցել աշխատանքը մեկ այլ կազմակերպության:
Շուշան Շիրինյան