Այսօր՝ մարտի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 717, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 152-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 3 նոր դեպք է բացահայտվել։
Ախալցիխեում՝ 0,
Բորժոմիում՝ 1,
Ադիգենում՝ 1,
Ասպինձայում՝ 1,
Ախալքալաքում՝ 0,
Նինոծմինդայում՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 30 անձ. Ախալցիխեում՝ 7, Բորժոմիում՝ 10, Ադիգենում՝ 1, Ասպինձայում՝ 7, Ախալքալաքում՝ 5 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 13 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 2 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 637, իսկ մահացածներինը՝ 48: Բացահայտվել է վարակակիրների հետ շփման 14 դեպք, ընթանում է փորձաքննություն։ Այս պահի դրությամբ սպասվում է 85 թեստի պատասխանի։