«Խելացի գյուղեր» նախաձեռնության շրջանակներում Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) ընդլայնում է իր ծրագիրը և ստեղծում երիտասարդական կրթական կենտրոններ ևս երկու գյուղերում՝ Կարծախում և Կոթելիայում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ՝ 2022 թվականի Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
«Խելացի գյուղեր» ծրագրի շրջանակներում երկու դպրոցներ կհամալրվեն համակարգչային և կոնֆերանս-սարքավորումներով: Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) ծրագրի իրականացման համար ընտրել է Կարծախ և Կոթելիա գյուղերը։
Գյուղական բնակավայրերում կրթական ու թվային կենտրոնների ստեղծումը որակյալ կրթության համար կլուծի ֆիզիկական հեռավորության խնդիրները։ Հեռավոր գյուղական վայրերում ապրող մարդկանց համար կբարելավվի կրթական ռեսուրսների և հաղորդակցության հասանելիությունը: Այս կերպ կենտրոնները նոր հնարավորություններ կբացեն կրթության տարբեր միջոցների ու աղբյուրների համար, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր բնակիչներին պետք է հնարավորություն տրվի ձեռք բերել տարրական գիտելիքներ և զարգացնել անհրաժեշտ հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակության լիարժեք անդամակցության համար։
Ծրագրի շրջանակներում Կոթելիայի և Կարծախի գյուղական դպրոցները ձեռք կբերեն 10 համակարգիչ, 2 ինտերակտիվ գրատախտակ, կահույք և այլ գույք, ինչպես նաև կանցկացվեն տարբեր թրեյնինգներ։
Ապրանքների գնման տենդերն արդեն հայտարարված է, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք դպրոցները կստանան հաջորդ տարի։
Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը։