Աբուլ գյուղի մոտ գտնվող արոտավայրերն աճուրդով վարձակալության է տրվում: Գյուղում հույս ունեն, որ առաջիկայում նրանք խնդիրներ չեն ունենա վարձակալների հետ, ովքեր իրենց անասուններին բաց են թողնում արածելու այն արոտավայրերում, որոնք օգտագործում են գյուղացիները:
Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա, համանուն լեռան ստորոտում: Գյուղում կա 120 տնտեսություն, հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Հետևաբար, արոտավայրերի հարցն այստեղ մտահոգում է փոքրերից մինչև մեծերը:
Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչներն արդեն մի քանի տարի է բողոքում են, որ նույնիսկ առանց թույլտվություն խնդրելու եկվոր հովիվներն իրենց անասուններին արածեցնում են այն արոտավայրերում, որոնցից օգտվում են աբուլցիները:
Շուտով այս արոտավայրերի վարձակալման համար նոր աճուրդ կհայտարարվի: Աբուլ գյուղի բնակիչները հուսով են, որ նոր վարձակալների հետ հին խնդիրները չեն լինի:
«Թուրքերն այստեղ, գյուղից ոչ հեռու, վարձել են արոտավայրերը, նրանք թողնում են իրենց անասունները մեր արոտավայրերում արածեն, դրանով վնաս են պատճառում մեզ, սա այլևս չի կարող շարունակվել, պատկան մարմինները պետք է հետևեն սրան», – ասում է Աբուլի բնակիչ Շավարշ Փիլիպոսյանը:
Գյուղի բնակիչներն ասում են, որ այս տարածքի փոխանցումը եկվոր խոշոր ֆերմերների ժամանակավոր սեփականությանը՝ խիստ ազդում է Աբուլի անասնապահությանը:
Գյուղացիների խոսքերով, նրանց բողոքներին ուշադրություն չեն դարձնում, նրանք կարծում են, որ իրենց գյուղը անտեսվում է տեղական իշխանությունների կողմից:
Այս տարի գյուղացիները որոշել են մասնակցել աճուրդին: «Մենք մի քանի անգամ դիմել ենք բարձրադաս իշխանություններին, գրել ենք հայտարարություն, բայց իրավիճակը դեռեւս նույնն է, տեսնենք, թե ինչպես կլինի այս տարի», – ասում է Սեյրան Խոցանյանը:
Սամվել Ղարախրխզյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը, նշեց, որ ներկայումս դեռևս խնդիր չկա, իսկ արդյո՞ք նույն խնդիրը կլինի, որը եղել է նախկինում, պարզ կդառնա արոտավայրերի վարձակալման աճուրդի անցկացումից հետո:
«Շուտով կհայտարարվի աճուրդ, հետո տեսնենք, թե ով կստանա այդ արոտավայրերը, հուսով ենք, որ ամեն ինչ կարգին կլինի», – ասում է Սամվել Ղարախրխզյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետից ստացված տեղեկատվության համաձայն, վարձակալը մունիցիպալ հողերի վարձակալության համար վճարում է ինչպես վարձավճարը, այնպես էլ գույքահարկը: Միևնույն ժամանակ, տեղի և ոչ տեղի վարձակալների համար գույքահարկի գումարը տարբերվում է: Այսպիսով, եթե 1 հա հողատարածքի գույքահարկը տեղական ֆերմերների համար կազմում է 7,5 լարի, մյուս վարձակալների համար այն 15 լարի է: Վարձակալության վճարը բոլոր վարձակալների համար նույնն է, և արժե 15 լարի՝ 1 հեկտարի համար:
Ըստ քաղաքապետարանի անցյալ` 2018 թ.-ին, Աբուլ-Սամար տարածքում արոտավայրեր են վարձակալել՝ Վագիֆ Հեյխաբարովը` 250 հա, Ռասիմ Միրզոեւը` 250 հա, Արազ Ռասուլովը` 250 հա, Անահիտ Երեմյանը` 190 հա, Տապտիխ Զախարովը` 400 հա, Արմեն Չախմախչյանը` 400 հա, Սերգո Դարբինյանը` 550 հա:
Բրատիսլավ Իգիթխանյան