Նախնական տվյալներով մինչև առավոտ Ախալքալաքում բնական գազ չի լինի: Վնասվել է գազատար խողովակը:
Ինչպես տեղեկացրին “SJGC” գազ մատակարարող ընկերությունից, Ախալաքալաքում բնական գազն անջատված է գլխավոր գազատարի վթարի պատճառով:
Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում դաշտային աշխատանքների ժամանակ տրակտորը վնասել է գազատարը, որից հետո բնական գազի մատակարարումը դադարեցվել է:
«Տրակտորը հարվածել և գլխավոր գազատարից անջատել է այն խողովակը, որը գազ է մատակարարում Ախալքալաքին: Մենք հիմա դեպքի վայրում ենք: Զանգահարել ենք Թբիլիսի և այնտեղից բնական գազն անջատել են, քանի որ մենք ինքներս չենք կարող խառնվել, որովհետև մեր գիծը չէ: Հիմա մենք սպասում ենք մասնագետներին, որ գան Թբիլիսիից: Կոնկրետ չեմ կարող ասել, երբ կլինի բնական գազ, բայց հույս ունենք, որ առավոտյան ժամը 5-6-ի կողմերը գազամատակարարումը կվերականգնվի»,- ասաց “SJGC” գազ մատակարարող ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը: