Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, Ախալքալաքում հանգստյան օրերին սպասվում է արևային եղանակ, օդի ջերմաստիճանը +3 °C-ից +4 °C է։
Դեկտեմբերի 10-ին շաբաթ օրը սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +3-ից, գիշերը՝ -1 C-ից, օդի հարաբերական խոնավությունը՝ 69%, մթնոլորտային ճնշումը՝ 624 սնդիկի մմ։
Կիրակի՝ դեկտեմբերի 11-ին, սպասվում է նույն եղանակը, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +4 աստիճանից, երեկոյան՝ -1-ից։ Հարաբերական խոնավությունը՝ 73%, մթնոլորտային ճնշումը՝ 623 սնդիկի մմ։