Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է հանրային դպրոցների տնօրեն դառնալ ցանկացողների գրանցման ժամկետի երկարացման մասին։
Դիմորդների գրանցումը կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը։ Գրանցվել հնարավոր է հետևյալ հղումով՝ https://directors.mes.gov.ge/:
Հիշեցնենք, որ ատեստավորման համար դիմողների գրանցումը հայտարարվել էր հոկտեմբերի 24-ից և պետք է տևեր մինչև դեկտեմբերի 4-ը։ Թեև, հաշվի առնելով քաղաքացիների շահերը, գրանցման ժամկետը երկարացվել է։
Մասնակցել կարող են Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
Ատեստավորումը ինքնին տեղի է ունենում երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:
2020 թվականին հայտարարված տնօրենների թեկնածուների ընտրման մրցույթի շրջանակներում արդեն իսկ գրանցված անձանց դեպքում վերագրանցման անհրաժեշտություն չկա։
Թեստերի նմուշները հասանելի են https://directors.mes.gov.ge կայքում:
Թեկնածուներն առցանց խորհրդատվություն կարող են ստանալ՝ այցելելով https://el.ge կայք-էջ:
Հարցերը կարող եք ուղարկել directors@emis.ge էլ.փոստի հասցեով:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է բարձր որակավորում ունեցող և արժանի կադրերի ներգրավումը դպրոցի տնօրենի պաշտոնում՝ առողջ մրցակցության պայմաններում։ Այս ուղղությամբ վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել։