Թբիլիսիում և խոշոր քաղաքներում դասապրոցեսը հեռավար ռեժիմով կսկսվի սեպտեմբերի 15-ից, իսկ լսարաններում և դասասենյակներում՝ հոկտեմբերի 1-ից:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հաղորդմամբ՝ ուսումնական գործընթացը 2 շաբաթով հետաձգվել է Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Զուգդիդիում և Փոթիում:
«Տարբեր քաղաքներում, տարբեր դասարաններում աշակերտների թիվը տարբեր է, և ոմանք կսովորեն հեռակա կարգով, ոմանք էլ՝ դասասենյակներում: Ամեն տեղ ուսումը կսկսվի սեպտեմբերի 15-ին հեռավար ռեժիմով, դասասենյակներում դասերը կսկսվեն հոկտեմբերի 1-ից: Սա վերաբերում է բոլորին, ներառյալ մասնավոր դպրոցները: Սա վերաբերում է նաև տարբեր խմբակներին, որտեղ երեխաները հաճախում են և որոնք բաց երկնքի տակ չեն անցկացվում: Համաճարակաբանները և մասնագետները համապատասխան հանձնարարական կկազմեն բացօթյա խմբակների վերաբերյալ», – հայտարարել է Գախարիան: