Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, «1+4» կրթական ծրագրի մասնակիցները կարող են մասնակցել ստաժավորման մրցութային ծրագրին: Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն դիմումը մինչև մարտի 31-ը Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի ապարատի վեբ կայքում:
Հատուկ հանձնաժողովը նախատեսում է ստաժորների ընտրություն` հիմնված գնահատման չափանիշների հիման վրա: Հաջողակ դիմորդները ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում 1-ից 6 ամիս ժամկետով, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական անձանց մոտ: Ծրագրին մասնակցելու համար ընդունումը կանցկացվի տարին երկու անգամ:
«Մենք ազգային փոքրամասնությունների երիտասարդներին հնարավորություն ենք տալիս զարգացնել իրենց հմտությունները, ցույց տալ իրենց գիտելիքները և, ամենակարևորը, անել առաջին քայլը դեպի աշխատանք, ներգրավված լինել պետության կյանքի տարբեր ոլորտներում և հաջողության հասնել իրենց պրոֆեսիոնալ կարիերայի մեջ», – ասաց Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին մասնակիցների համար ստաժավորման թարմացված ծրագրի «Վրաց լեզվի վերապատրաստման` ««1+4» կրթական ծրագիր» շնորհանդեսի ժամանակ:
Անցյալ տարի փորձնական (պիլոտային) ռեժիմում իրականացվող ստաժավորման ծրագրի շրջանակներում «1+4» ծրագրի մասնակիցները հնարավորություն ստացան վերապատրաստվել պետական հաստատություններում ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակով: Ընդհանուր առմամբ «1+4» նախապատրաստական կուրսի 65 շրջանավարտներ, ավելի քան 20 հաստատություններում անցան ստաժավորում:
«Հաշվի առնելով փորձնական ծրագրի հաջող փորձը, պետությունը ինստիտուցիոնալացրեց ծրագիրը եւ այսօր հայտարարում ենք բոլոր հետաքրքրված անձանց, «1+4» ծրագրի մասնակիցներին: Այժմ նրանք ավելի լայն ընտրություն կունենան ավելի շատ քանակությամբ պետական հաստատություններում ստաժավորման համար», – ասաց Քեթևան Ցիխելաշվիլին:
Այս նախագիծը, նախատեսված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իրականացվում է Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարարության ապարատի կողմից, Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության և Հանրային ծառայության ազգային բյուրոյի հետ համատեղ: