Թբիլիսիից «Չախուտեբա Թրեվելի» ընկերությունն, որը հաղթել էր «Տավշանկա» ամառային ճամբարի տենդեր-մրցույթը որակազրկվել է: Հայտարարվել է նոր տենդեր-մրցույթ:
ՍՊԸ «Չախուտեբա Թրեվելի» ընկերության որակազրկումը անսպասելի էր, քանի որ ընկերությունն արդեն ընտրել էր դաստիարակներին և բուժքույրին: Ընկերությունում հրաժարվում են մեկնաբանել որակազրկումը:
«Մեզ որակազրկեցին, ու այս փուլում ես հրաժարվում եմ այդ մասին խոսել », – պատասխանեցին ընկերությունից:
Նախորդ տենդեր-մրցույթին ընդամենը մեկ ընկերություն էր մասնակցել, և որակազրկումից հետո, ոչ մի ընկերություն չկար որին փոխանցվեր տենդերը:
Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի բաժնում ընթանում է ամառային ճամբարին մասնակցելու ցանկություն ունեցողների գրանցումը: Ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը որակազրկումը բացատրում է փաստաթղթերում որոշ թվերի անհամապատասխանության պատճառով:
«Նրանց ասվել էր, որ ուղղեն անհամապատասխանությունները, սակայն ըստ երևույթին, նրանք դա չեն արել, ուստի որակազրկվել են», – ասաց նա:
Արդեն հայտարարվել է նոր պարզեցված տենդեր-մրցույթ, և ըստ Վալերի Ստելմաշովի, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ճամբարը օգոստոսին կսկսի իր աշխատանքը:
Նոր տենդեր-մրցույթը հայտարարվել է հուլիսի 19-ին և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 27-ն է: Ի դեպ, պետք է նշել, որ այս անգամ մրցույթի գումարը ավելի շատ է, քան նախորդ անգամ: Հատկացված գումարը կազմում է 25 355 լարի, իսկ անցած անգամ կազմում էր 23 806 լարի:
Շուշան Շիրինյան