«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Ախալքալաքում անցկացրեց իր առաջին տեղեկատվական հանդիպումը, որի նպատակն էր բանկչությանն իրազեկել 2023 թվականի մարտի 10-12-ը Երևանում կայանալիք համաժողովին գրանցման և մասնակցության մասին:
Դեկտեմբերի 3-ին Ախալքալաքում կայացած հանդիպմանը ներկա էին երիտասարդներ Ախալաքալաքի և Նինոծմինդայի շրջաններից, ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլք:
«Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած աշխարհասփյուռ հայության և Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ձևավորել Հայրենիքի ու Սփյուռքի կայուն զարգացման նպատակների շուրջ համընդհանուր փոխըմբռնում: Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից:
Հեղինակավոր փորձագետների ու հասարակության լայն մասնակցությամբ Ապագա Հայկականը ձևակերպել է համահայկական 15 նպատակներ: Մասնակցելով Ապագա Հայկականը նախաձեռնության առաջիկա քննարկումներին ու համաժողովներին՝ ազգությամբ կամ ընտրությամբ յուրաքանչյուր հայ կարող է իր հայրենակիցների հետ համատեղ ծրագրել այս նպատակներին ուղղված կոնկրետ քայլերը:
2023 թ. մարտի 10-12-ը Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը, որի քննարկման
թեմաները 15 նպատակներից երեքն են.
Յուրաքանչյուր չափահաս հայի համար, ով պատրաստ է իր մասնակցությունը բերել Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտմանը, Համաժողովը հիանալի հնարավորություն է ստեղծում լսելի դարձնել իր մտքերը ու կարծիքը, մասնակցել քննարկումներին և փորձագետների կողմից մշակված սցենարների հիման վրա կազմել նպատակներին հասնելուն ուղղված առաջարկությունների փաթեթներ:
Ապագա Հայկականի Համաժողովի գրանցումը բաց է բոլոր ցանկացողների համար: Այն լինելու է Հայաստանի առաջին «քաղաքացիական ասամբլեա»-ն և դրա կիրառությամբ Սփյուռքի մասնակցության աշխարհում առաջին փորձը։
Համաժողովին գրանցման հայտ ներկայացրած անձինք ստանում են հատուկ կոդ, որի միջոցով էլ իրականացվելու է մասնակիցների ընտրությունը: Համաժողովին առկա ձևաչափով մասնակցության բաց վիճակահանությունը տեղի կունենա հունվար ամսին: Բոլոր գրանցված քաղաքացիները փաստաթղթերից օգտվելու անմիջական հնարավորություն կունենան և կկարողանան մասնակցել առցանց քննարկումներին:
Ի՞նչ սկզբունքով են ընտրվում Համաժողովի մասնակիցները:
Համաժողովը ունենալու է 100 մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և ևս 100 մասնակից Սփյուռքից՝ ընտրված ներկայացուցչական ընտրանքի մեթոդով վիճակահանությամբ, որն ապահովվելու է ժողովրդագրական տարբեր չափորոշիչների՝ սեռի, տարիքի, բնակության վայրի և կրթության համամասնությունը։
Արդյո՞ք նախատեսվում է մասնակիցներին որևէ փոխհատուցում
Բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով՝ Ապագա Հայկականի Համաժողովի հովանավորները կհոգան բոլոր մասնակիցների ճանապարհածախսը, ինչպես նաև կեցությունը Երևանում Համաժողովի ընթացքում։
Ինչպե՞ս կարող ենք գրանցվել Համաժողովին մասնակցելու համար
Համահայկական առաջին Համաժողովին մաս կազմելու համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել մասնակցության
հայտը՝ հետևյալ տարբերակներով.
«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը ֆինանսավորվում է «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի կողմից, որի նախաձեռնողներն են Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Արամ Բեկչյանը, Դավիթ Թավադյանը, Ռուբեն Վարդանյանը: Հիմնադրամի նպատակն է մշակել և իրականացնել առաջիկա 20 տարիների համար Հայաստանի զարգացման տեսլականի ծրագրեր։