Այսօր՝ փետրվարի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետներում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 683, որից 329-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի նոր 4 դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 0
Ասպինձա՝ 0
Ախալցիխե՝ 1
Ախալքալաքի՝ 0
Բորժոմի՝ 3 և
Նինոծմինդա՝ 0
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 119 անձ. Ախալցիխեում՝ 24, Բորժոմիում՝ 61, Ադիգենում՝ 11, Ասպինձայում՝ 9, Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 20 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում վարակակիր չի առողջացել: Մահվան դեպք ևս չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 609, իսկ մահվան դեպքերը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 28 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 4 անձ, ընթանում է փորձաքննություն։