Դեկտեմբերի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոզար Սուբարիի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտության և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման վերաբերյալ։
Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը հայ-վրացական բազմաոլորտ կապերի առավել սերտացման բնագավառում։