Արմենոֆոբիայի առաջացման, պատմական բացատրության ու լուծման ուղիների մասին Jnews-ը խոսել է Իլիայի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Սոցիալական և մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գիորգի Մաիսուրաձեի հետ:
Պատմական բացատրություն
«Նախ պատմությունը համառոտ: Երկու ազգերը, այսինքն՝ հայերը և վրացիները եղել են «զույգեր», պատմության մեջ հայտնվելով միասին, երկու ազգին էլ բախտ է վիճակվել միասին հաղթահարել շատ փորձություներ, ինչպես քրիստոնեությունից առաջ, երբ երկուսն էլ դավանում էին նույն կրոնը, այնպես էլ քրիստոնեության տարածումից հետո։ Մինչև որոշակի կետի հասնելը, երբ տեղի ունեցավ առաջին այսպես կոչված առճակատումը, որը կրոնական էր և կապված էր եկեղեցիների բաժանման հետ: Թե հայերը և թե վրացիները քրիստոնեացումից հետո բախվեցին բազմաթիվ փորձությունների, սկսած իրանական արշավանքներից, որին հաջորդեց արաբականը և այլ գերտերություների շարունակական հարձակումները և դրանց գումարած աշխարհագրությունը։ Հայերը ավելի շատ փորձությունների բախվեցին, ինչը նրանց ստիպեց փնտրել ապրուստի միջոց, որն առևտուրն էր, իսկ վրացիները շարունակում էին զբաղվել հողագործությամբ և չզարգանալ»:
Արմենոֆոբիայի առաջացման մասին
«Պատմության մեջ ամեն ինչ լավ էր, բայց հասանք մի կետի, երբ կապիտալի մեծ մասը հայերի ձեռքում էր և Թբիլիսին լինելով կենտրոն, ուներ զարգանալու մեծ պոտենցիալ, հայերը սկսեցին այստեղ աշխատել և մեծ ավանդ ունենալ քաղաքի զարգացման գործում: Եվ այսպես երկու ազգերը միասին ապրեցին դարեր շարունակ, մինչև «ազգություն» տերմինի ծագումը, որը դարձավ որոշակի խնդիրների պատճառ, քանի որ պետք էր կիսել մի բան, որն ընդանուր էր, և դա պատմությունն էր, իսկ ինչպես կարելի էր կիսել, եթե այն ընդանուր էր, և հենց այստեղից էլ առաջացավ «արմենոֆոբիան»»:
Հետագա զարգացումները
«Հայերը պայմանավորված հանգամանքներով զարգացել էին և հարստացել, իսկ վրացիները հետ էին ընկել և կարելի է ասել ամբողջ կապիտալը գտնվում էր հայերի ձեռքում, ինչը դարձավ որոշակի դժգոհություների պատճառ և դա բնական էր, դա նույնպես արմենոֆոբիայի դրսևորում էր:
Ինչ վերաբերվում է արմենոֆոբիայի ավելի տարածմանը, այն ավելի մեծ թափ ստացավ Ստալինի օրոք, երբ ավելի շատ սկսեցին խոսել ազգայինի մասին: Հիմնական խնդիրը, որը բախվեցին երկու ազգերը դա պատմության կիսումն էր, ինչն էլ ի հայտ բերեց բազմաթիվ խնդիրեներ երկու ազգերի հարաբերություներում, դե իսկ որոշ ուժերի դա ձեռնտու էր, որոնցից մեկըն Օսմանյան կասյսրություն էր»:
Վերջին իրադարձություները և դրա շրջանակները
«Վերջին շրջանում ակտիվացած հակահայկական իրադարձություները իրականում փոքր-փոքր պրոպոգանդային խմբերի կողմից իրականացվող սադրանք էր, որն ուներ զուտ ֆաշիստական ենթատեքստ: Ես իրականում զարմանում եմ, ինչպես կարելի է ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր արհեստականորեն հորինում են իրականում գոյություն չունեցող հիմարություներ, որոնք հրահրում են առճակատում երկու ազգերի միջև:
Վերջին դեպքերից հետո հարց է առաջանում ո՞ւմ էր պետք այս ամենը: Այո, իշխանությանն էր պետք և պատճառն ակնհայտ է, քանի որ նրանք ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք տարբեր պատճառներով պետք է բարդեն ինչ-որ մեկի»:
Լուծման ուղիները
«Արմենոֆոբիանիան տարածված չէ այն աստիճան, որ դժվար լինի դրա լուծումը: Արմենոֆիբիայի վերացման միակ եղանակը քաղաքական է, և, երբ կփոխվի քաղաքականությունը, այն ժամանակ էլ կվերանա այս խնդիրը: Կարող եմ բերել Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ վարչապետը ազգությամբ հնդիկ է, ինչը նորմալ է և չի քննադատվում, իսկ այստեղ անընդատ քննադատվում է Սահակաշվիլիի իբր հայ լինելը, և եթե անգամ հայ է կամ ունի հայկական արմատներ, ապա դա չպետք է քննադատվի, կարծում եմ պարզ է, որ երբ կհասնենք Մեծ Բրիտանիայի մակարդակին, խնդիրը կլուծվի»: