«Հանրապետական կուսակցությունն» առանձնացել է «Վրացական երազանք»-ից:
«Հանրապետական կուսակցությունը» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» դաշինքից առանձին, – այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն:
Բացի այդ, ըստ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի, «Վրացական երազանք» կուսակցությունը և հանրապետականները այսօրվանից անցնում են գործընկերային և մրցակցային ռեժիմի:
«Անպատասխանատու գործողությունները երկրի և ժողովրդի հանդեպ կվնասեն մեր իմիջին: Մեր իմիջը ամրապնում է մեր պետական դիրքորոշումը, որ մենք կուսակցական շահերից ելնելով չվնասենք պետական գործին, այլ ընդհակառակը օգուտ բերենք: Սա կամրապնդի ինչպես մեր իմիջը, այնպես «Վրացական երազանքինը»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:
Իր հերթին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հանրապետական նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները:
«Մենք նորմալ և ընդունելի ենք համարով, որ «Վրացական երազանք» կուսակցությունը ինքնուրույն գնա ընտրություններին: Հանրապետական նախարարներները սովորական ձևով կշարունակեն աշխատել կառավարությունում: Չնայած Հանրապետական կուսակցության հայտարարությանը, կարծում ենք, որ այս փուլում անհրաժեշտ է շարունակել սովորական աշխատանքը», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նշենք, որ իշխող դաշինքը կազմված է հինգ կուսակցություններից` «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան», «Հանրապետական կուսակցություն», «Պահպանողական կուսակցությունը», «Ազգային ֆորում» և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը»:
Իսկ Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2016 թվականի աշնանը:
Էդիտա Բադասյան