ՄԱԿ-ի Ուկրաինայի պատվիրակությունը Անվտանգության խորհրդում փակ նիստի ժամանակ օրակարգ մտցրեց իրադարձությունները, որոնք վերջերս զարգանում էին Վրաստանի օկուպացված տարածքներում:
Ըստ «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության տեղեկատվության Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում բարձրացվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վրաստանի սահմանների փակումը Ռուսաստանի կողմից, ինչպես նաև Ցխինվալի տարածաշրջանում պլանավորված հանրաքվեն, որը չի ճանաչվում Վրաստանի կողմից:
Պետք է նաև նշել, որ 2017թ.-ի մարտի 12-ին Աբխազիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Բնակչությունը ցուցաբերեց 50% ակտիվություն: Սակայն Վրաստանի կառավարությունը չճանաչեց այդ ընտրությունները: Հարկ է նշել նաև այն փաստը, որ վերջերս Հարավային Օսիայի մի շարք բաժանմունքներ միացել են Ռուսական զինված ուժերին:
Այդ փաստաթղթի համապատասխան, Հարավային Օսիայի Զինված ուժերի նոր հաստիքա-հաշվեցուցակային փաստաթղթավորումը, համաձայնեցված Ռուսաստանի հետ, կմշակվի երեք ամսվա ընթացքում սկսած ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ ամբողջական անցումը նոր կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, պետք է ավարտվի վեց ամսվա ընթացքում:
Լուսինե Աստոյան