Աջարիայում խոզի գրիպից մահացել է երկու մարդ՝ 33 տարեկան տղամարդ և 48 տարեկան կին: Նրանք հավանաբար մահացել են H1N1 վիրուսի բարդացումների հետևանքով:
Սկզբնապես տղամարդը բարձր ջերմությամբ տեղափոխվել Էր տեղի ինֆեկցիոն կլինիկա, իսկ ավելի ուշ՝ Բաթումի ռեֆերալ հիվանդանոց: Հիվանդի բուժման ընթացքից դժգոհ ընտանիքը որոշում էր կայացրել նրան տեղափոխել Թուրքիա՝ Տրապիզոն քաղաքի կլինիկա, որը Բաթումիից երեք ժամ ճանապարհ հեռավորության վրա է գտնվում: Թուրք բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդուն:
Այս պահի դրութամբ, պաշտոնական տվյալներով՝ Աջարիայում H1N1 վիրուսով պայմանավորված բարդացումներից մահացել Է վեց մարդ, իսկ ամբողջ Վրաստանում՝ 19 մարդ:
Չնայած դրան, Ախալքալաքի մունիցիպալիտետում H1N1 վիրուսը գրանցված չէ: Առողջապահության Հասարակական կենտրոնում արդեն սպառվել են գրիպի պատվաստանյութերը, որոնք նրանք ստացել էին նախորդ տարվա աշնան վերջին: Սակայն ԱՀԿ-ից նշում են, որ տարածաշրջանում պատվաստում կատարելու ցանկություն ունեցող մարդիկ չկան:
Շուշան Շիրինյան