Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու երեք կամուրջ արդեն վերանորոգվել է։ Մայրուղին կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլ հարևան պետությունների քաղաքացիների համար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 106 կմ հատվածում, Բիդարա գետի վրա կառուցված կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այն կառուցվել է 1970-ական թվականներին և այդ պահից ի վեր չէր վերանորոգվել։ Ծրագրի շրջանակներում կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է: Աշխատանքները ֆինանսավորվել է պետբյուջեից և կազմել է 2,5 միլիոն լարի:
Երկրորդ վերանորոգված կամուրջը՝ Քիստուրա գետի կամուրջն է, որի վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 795 000 լարի: Իսկ երրորդ կամուրջը՝ Թերգեզի գետի վրա է, որի վերանորոգման արժեքը կազմել է 370 000 լարի։
Իրականացված վերանորգման աշխատանքների ավարտից հետո միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու կամուրջներով երթևեկությունը շատ ավելի անվտանգ և հարմարավետ է դարձել:
Ինչպես նաև ծրագրվում է Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի և 9 կմ թունելի կառուցում ձնահոսքից պաշտպանվելու համար։
Տեղեկությունը և լուսանկաները՝ Ճանապարհային վարչության կայքից։