Հոկտեմբերի 21-ին Կամազ մակնիշի ռազմական բեռնատարը, որի մեջ էին գտնվում 37 զինվորական Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսիին կապող ավտոմայրուղու վրա շրջվել է, մեկ զինվորական զոհվել է, մնացածները վիրավոր են:
Ավտովթարից մահացած զինվորականը Նինոծմինդայի բնակիչ էր` Ա. Մ. 1996 թվականին ծնված:
Զինվորականները Դեդոփլիսծղարոյից դեպի Օսիաուրի էին ուղևորվում: Վիրավոր զինվորականները տեղափոխվել են Դեդոփլիսծղարոյի և Ծնորիի հիվանդանոցներ:
Համեմատաբար ծանր վիրավոր հինգ զինվոր բուժօգնություն են ստանում Թբիլիսիի հիվանդանոցներում: Երեկ դեպքի վայրում էր Պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Դեռ հայտնի չեն միջադեպի պատճառները: Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հետաքննություն է սկսվել: