Այսօր՝ օգոստոսի 6-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ պաշտոնական այցով ժամանել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ:
Ոչ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Փոկայի վանք, այնուհետև, մեր տեղեկություններով, նախատեսվում էր ուղևորվել մեգալիթյան ամրոց Աբուլ:
Աբուլի ամրոցը կառուցվել է լեռան վրա, որը իրենից ներկայացնում է հանգած հրաբուխ՝ ծովի մակարդակից 2 650 մ բարձրության վրա: Նշենք նաև, որ այս տարի Աբուլի ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում:
Հարկ է նշել, որ մոտ օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Գուրիայի շրջան՝ տեղական տուրիզմը սատարելու և ժողովրդականացնելու համար», – ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է տեսանյութեր և լուսանկարներ այն վայրերից, որոնք դեռ հանրաճանաչ տուրիզմի ուղղություններ չեն հանդիսանում՝ մասսայական զբոսաշրջության համար:
Փոխանցում է NOR.ge-ին