Մեծ Արագյալ, Մեծ Գոնդուրա, Փոկա և Գանձա գյուղերի մանկապարտեզների վերականգնման մրցույթն արդեն երկրորդ անգամ է չի կայանում։

Նինոծմինդայի քաղաքապետարանը սեպտեմբերի 24-ին շրջանի 4 գյուղերի մանկապարտեզների վերականգնման համար մրցույթ է հայտարարել, առաջարկների ընդունումն ավարտվել է հոկտեմբերի 6-ին, սակայն աճուրդին ոչ ոք չի մասնակցել։ Մրցույթի գնահատված գումարը կազմել է 143 111 լարի։ Նույնչափ գումարով մրցույթ էր հայտարարվել նաեւ նախորդ անգամ՝ սեպտեմբերի սկզբին, որը նույնպես չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով։

Ընդհանուր գումարից 57 528,7 լարին հատկացվել է Գանձա գյուղի մանկապարտեզի վերականգնմանը, 29 751,3 լարին հատկացվել է Մեծ Արագյալ գյուղի նախադպրոցական հաստատությանը, իսկ Գոնդուրա գյուղի մանկապարտեզը պետք է վերանորոգվեր 32 720 լարիով, Փոկա գյուղի մանկապարտեզի համար հատկացվել է 23 111 լարի: Վերականգնման նախագծերը ֆինանսավորվում են պետբյուջեից 95%-ով, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներդնում է 5%-ը:

Վերանորոգումը ներառում է ներքին շինարարական և հարդարման աշխատանքներ:

Նինոծմինդայի քաղաքապետարանից Jnews-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանեցին, որ մունիցիպալիտետի 4 մանկապարտեզների վերականգնման համար մրցույթները չեն կայացել, քանի որ մասնակիցներ չեն եղել։ Քաղաքապետարանում, սակայն, չգիտեն, թե կոնկրետ ինչն է պատճառը, որ մրցույթին մասնակցել ցանկացողներ չեն եղել։ Դեռ հայտնի չէ նաեւ՝ նոր մրցույթ կհայտարարվի՞, կամ վերականգնողական աշխատանքների համար հատկացված գումարը կվերանայվի՞։