5 դպրոցների վերականգնողական աշխատանքների համար Նինոծմինդայի մունիցիպալիտետը հատկացրել է 11 480 լարի: Վերանորոգումը կիրականացվի 2020 թ-ին։
Նինոծմինդայի մունիցիպալիտետն արդեն պատրաստում է տեխնիկական նախագծեր և նախահաշիվներ դպրոցների վերանորոգման համար: Նոյեմբերի 22-ին հայտարարվել է նախագծային աշխատանքների տենդեր: Այդ աշխատանքների համար գումարը 11 480 լարի է:
«Մենք պատվիրում ենք նախագծեր, որպեսզի վերանորոգելու գումարը ստանալու դեպքում կառուցենք: Գումարը կտրամադրի Կրթության Նախարարությունը, գումարը դեռևս չի փոխանցվել: Հնարավոր է դպրոցների քանակի ավելացում », – ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Դպրոցները, որոնց համար արդեն կազմվում են վերանորոգման նախագծերը, հետևյալն են.
Նախնական տվյալներով Փոկա գյուղում դպրոցի ջեռուցման համակարգի բարեկարգման համար ծախսվելու է 80,000 լարի:
Մեծ Խանչալի գյուղի դպրոցի ջեռուցման համակարգի և զուգարանի համար ծախսվելու է շուրջ 120,000 լարի:
Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցում 50,000 լարի ծախսվելո է ջեռուցման համակարգի և զուգարանի վրա:
Ժդանովական գյուղի դպրոցում 70 000 լարիով կվերանորոգի զուգարանը:
Վլադիմիրովկա գյուղի դպրոցում նույնպես կվերանորոգի սանհագույցը՝ 50,000 լարիով: