«Հանուն արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրությունը (ISEF) վերահսկում է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը: Մոնիտորինգի զեկույցում Նինոծմինդան նույնպես ընդգրկվել է: Ըստ զեկույցի, օգոստոսին Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցները զանգվածաբար հեռացվել են աշխատանքից, ինչն իր մեջ կրում է զուտ քաղաքական շարժառիթ:

«Ընդհանուր առմամբ, այս կամ այն պատճառով 29 մարդ հեռացել են աշխատանքից, մասնավորապես, 22 աշխատակից՝ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային պայմանագրերը չեն շարունակել, ևս 6 աշխատակից հեռացել են իրենց կամքով:

Ըստ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել են 70 տարեկանից բարձր աշխատակիցները, ովքեր «հաճախ ստիպված էին լինում դիմել բժիշկների և հիվանդության տեղեկագիր ներկայացնել»:

Աշխատանքից ազատված որոշ աշխատակիցներ պնդում են, որ հեռացման հայտարարությունը ներկայացրել են վարչական տարածքի պահանջով: Ըստ տարածված տեղեկատվության՝ պաշտոնանկությունները քաղաքական բնույթ են կրում, հատկապես քաղաքապետի ներկայացուցիչների դեպքում, քանի որ նրանց մեծ մասը բացահայտորեն սատարում էր Հենզել Մկոյանին: Սակայն նրանք չեն պատրաստվում բացահայտ խոսել այդ մասին: Քաղաքապետի մի քանի ներկայացուցիչներ մասնակցել են Մկոյանին սատարող ծրագրին, որը հեռարձակվել էր «Parvana TV» հեռուստաընկերությամբ:

«Ավելի ուշ մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը, ով նաև Մկոյանի մտերիմ ընկերն է, նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին», – ասվում է ISFED-ի զեկույցում: