Այսօր՝ նոյեմբերի 16-ին Վրաստանի ֆուտբոլային առաջնության վերջին խաղը կայացավ Ախալցիխեում։ Ախալքալաքի “Աբուլը” 2:4 հաշվով պարտվեց Ախալցիխեի “Սամցխե” թիմին։
Այսօրվա խաղի ընթացքում “Աբուլ” թիմի գոլերի հեղինակներն են եղել՝ Դարբինյան Ռաֆայելը և Ճորուխյան Ռոմիկը։
Այսօր Վրաստանի 2022 թ.-ի ֆուտբոլային առաջնության վերջին խաղն էր։ Երկու օրվա ընթացքում կհրապարկավի ընդհանուր առաջնության արդյունքները, որից հետո էլ պարզ կդառնա թե որ հորիզոնականում է գտնվում Ախալքալաքի “Աբուլը”։