Նոյեմբերին MYUVENTEX սպորտային պորտալում անցկացվեցին W.K.F. «Tbilisi World Cup-Online Kumite» կարատե-դոյի առցանց մրցումները: Առաջնությանը մասնակցող ախալքալաքցի երեք մարզիկներից երկուսը դարձան մրցանակակիրներ:
Մրցումները կազմակերպել էին Վրաստանի կարատե-դոյի ազգային ֆեդերացիան և MYUVENTEX սպորտային պորտալը:
Մրցմանը մասնակցում էին շուրջ 160 մարզիկներ տարբեր երկրներից՝ 6 տարեկանից ընդհուպ կարատեի վետերաններ:
Վրաստանի հավաքականի կազմում կային մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից:
Ախալքալաքի մարզադպրոցը ներկայացնում էին 3 մարզիկներ, որոնց մարզիչը Ռաֆայել Դարբինյանն է, նրանցից 2-ը նվաճեցին հետևյալ մրցանակային տեղերը.
Աքսաննա Ավետյան (աղջիկներ) 16+, 1-ին հորիզոնական,
Կիմա Նորսոյան (աղջիկներ) 14-15 տարեկան, 3-րդ հորիզոնական:
Թիմային հաշվարկում նվաճած մեդալների քանակով՝ Վրաստանի հավաքականը 1-ին տեղում է, Ղազախստանի հավաքականը՝ 2-րդ, Ռուսաստանի հավաքականը՝ 3-րդ, իսկ Անգլիայի հավաքականը՝ 4-րդ հորիզոնականում: