Նոյեմբերի 27-ին կայացել է Կասպի քաղաքի կարատեի WKF-ի բաց առաջնությունը, որտեղից Ախալքալաքի սպորտ դպրոցի մարզիկները վերադարձել են մեդալներով:
Առաջնությանը մասնկացել են 150 մարզիկներ, Վրաստանի տարբեր շրջաններից։ Մրցումներն ընթացել են 6-ից մինչև 17 տարեկան պատանիների միջև։
Կասպի քաղաքի կարատեի WKF-ի բաց առաջնությունում Ախալքալաքի շրջանի մարզիկները զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը.
- Անահիտ Կիրակոսյանը Տրկնա գյուղից գրավել է 2-րդ հորիզոնական, 10-11 տարեկանների խմբում և -30 կգ քաշային կարգում:
- Սամվել Աղասարյանը նույնպես Տրկնա գյուղից գրավել է 2-րդ հորիզոնական, 12-13 տարեկանների խմբում և -42 կգ քաշային կարգում։
- Գոռ Սահակյանը Օրջա գյուղից գրավել է 3-րդ հորիզոնական, 8-9 տարեկանների խմբում և -30 կգ քաշային կարգում:
Ընդգծենք, որ Ախալքալաքի շրջանը նեկրայացնող մարզիկներին մարզում է Սարգիս Մարգարյանը: