Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 16:00-ին Ախալքալաքի «Աբուլը» Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում խաղաց «Գագրա-2»-ի հետ։

Խաղն ավարտվեց «Աբուլի» պարտությամբ՝ 2։0 հաշվով։

Նշենք, որ ֆուտբոլային հանդիպումներն անցկացվում են Վրաստանի առաջնության շրջանակներում, այսօրվա հանդիպումն առաջնության 9-րդ խաղն էր։

Հաջորդ հանդիպումը կկայանա Կասպի քաղաքում՝ հունիսի 13-ին, որտեղ «Աբուլն» ուժերը կփորձի Կասպիի թիմի դեմ։