Վրաստանն այս տարի սկսել է ավելի շատ վառելիք գնել Ռուսաստանից, թեև նախկինում նավթամթերքը գնում էր Ռումինիայից և Բուլղարիայից։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական «Սաքստատ» ծառայության տվյալները, փոխանցում է bm.ge գործակալությունը։
«Սաքստատ»-ի այսօր հրապարակած հաշվետվության համաձայն՝ անցած ամիս երկիրը 149 միլիոն դոլարի նավթ է գնել, որից 94 միլիոնը կամ 63 տոկոսը՝ ռուսական վառելիքն է։
Համեմատության համար նշենք, որ տարեսկզբին Ռուսաստանի մասնաբաժինը Վրաստանի նավթի ներմուծման մեջ կազմում էր ընդամենը 16%։
2022 թվականի սկզբից Վրաստանը Ռուսաստանից գնել է 431 միլիոն դոլարի վառելիք, ինչը 348 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։
Սեպտեմբերին Վրաստանի կողմից գնված վառելիքն ըստ երկրների բաշխվում է հետևյալ կերպ.
Ռուսաստան՝ 93,6 մլն դոլար (94,4 հազար տոննա), ընդհանուր ներմուծման մասնաբաժինը կազմում է 63%,
Ռումինիա՝ 19 մլն դոլար (19 հազար տոննա), ընդհանուր ներմուծման մասնաբաժինը՝ 13,
Բուլղարիա՝ 10,2 մլն դոլար (10 հազ. տոննա), ընդհանուր ներմուծման մասնաբաժինը՝ 7%,
Թուրքմենստան՝ 9,8 մլն դոլար (9,2 հազար տոննա), ընդհանուր ներմուծման մասնաբաժինը՝ 7%։
Սեպտեմբերին Վրաստանի կողմից գնված ռուսական վառելիքի միջին գինը կազմել է 991 դոլար մեկ տոննայի դիմաց, ռումինական վառելիքի գինը՝ 1000 դոլար մեկ տոննայի դիմաց, Բուլղարական վառելիքի գինը կազմել է 985 դոլար, իսկ թուրքմենականինը՝ 1060 դոլար։